Արագածոտնի մարզում մարդատար Газель-ը մերկասառույցի պատճառով կողաշրջվելով հայտնվել է ձորում

shamshyan.com_ը գրում է, որ մարտի 30-ին, ճանապարհ մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 65 կմ հատվածում Վանաձոր քաղաքի թիվ 2 երթուղին սպասարկող «Ռ և Հ» ՍՊԸ-ին պատկանող մարդատար Газель մակնիշի 0409 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Газель-ում եղած 13 ուղևորները տեղում առաջին բուժօգնություն են ստացել այդ պահին նշված հատվածով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների ու օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկների կողմից։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Առավե մանրամասն՝ shamshyan.com