ՀՀ ՊՆ-ն ստեղծում է 2-րդ մակարդակի հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծող ինժեներական ստորաբաժանում


«Արմենպրես» լրատվականը հայտնում է, որ Հայաստանն աշխատում է 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստողծման ուղղքությամբ, մարտի 29-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովի իր ելույթում:

Ինչպես  կայքին են տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը նշել է.

«Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ

Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ:

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ և ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ:

Առավել մանրամասն՝«Արմենպրես» -ում: