ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Համաշխարհային Բանկի աշխատանքային խմբին

ԱԻ նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր՝ապրիլի 1-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորած աշխատանքային խմբին: 

Առաքելությունը ժամանել է ներկայացնելու և քննարկելու ծրագրի նպատակները և դրանց բաղադրիչները, գնահատելու ընթացիկ գործունեության ընդհանուր առաջընթացը և համաձայնեցնելու հաջորդ քայլերը:

Ինչպես տեղեկանում ենք կայքից, նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձր է գնահատել ՀԲ կողմից մեր երկրում կատարած աշխատանքը, կարևորել է միջազգային ուսանելի փորձի ներդրումը և պատրաստակամություն հայտնել ընդունելու բոլոր առաջարկները, որոնք կհեշտացնեն աղետների ռիսկերի կառավարումն ու ավելի իրազեկ կդարձնեն մեր քաղաքացիներին: 

Տաֆաձվա Դուբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է ԱԻ նախարարության հետ ծրագրային աշխատանքը և ծրագրերի շարունակականության կարևորությունը: 

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ԱԻՆ համակարգում առկա ենթակառուցվածքներին վերաբերող խնդիրները, տեխնիկայի և սարքավորումների պակասը, իրազեկման հարցում միջազգային հաջողված փորձի փոխանակումը:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: