Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 45,7%-ը. առաջատարը Զելենսկին է, Պորոշենկոն 2-րդն է

Tert.am-ը գրում է, որ Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 1-ի առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ մշակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 45,7%-ը, ինչից պարզ է դարձել, որ առաջատարը շոումեն Վլադիմիր Զելենսկին է:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 30,16%-ը:

Երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 16,69% ցուցանիշով, եռյակը եզրափակում է Յուլյա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկել է ուկրաինացիների 13,08%-ը: Ընտրություններին մասնակցել է մոտ 11 մլն մարդ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Զելենսկին առավելագույն քանակով ձայներ է ստացել մարզերի մեծ մասում, բացառություն են կազմել միայն Դոնեցկի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի և Տերնոպոլի մարզերը, որտեղ առաջատար է Պորոշենկոն, իսկ Լուգանսկում ձայների մեծամասնությունը ստացել է թեկնածու Յուրի Բոյկոն:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: