Սամվել Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Հեռուստամեկնաբանը հայտարարել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Առավել մանրամասն՝ Sputnik Արմենիա կայքում: