Հայ ժողովուրդը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Tert.am լրատվամիջոցը գրում է, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներն ու երկրի ղեկավար կազմը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:

Նշենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև:

Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Մարտական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մասնակից:

Առավել մանրաման՝ Tert.am կայքում: