Ես խնդրում եմ՝ չխանգարեք մեր արարողությանը. Սերժ Սարգսյանը՝ Եռաբլուրում,իսկ թիկնազորը՝ դերի մեջ

Armtimes.com լրատվականը գրում է. «Ես խնդրում եմ՝ չխանգարեք մեր արարողությանը»,- Եռաբլուրում Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց լրագրողներին, որոնք վերջինիս հարցնում էին, թե ի վերջո ե՞րբ է պատրաստվում խոսել։

Սերժ Սարգսյանը Եռաբլուր է գնացել Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։ Մինչ ծաղիկներ խոնարհելը՝ Սարգսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել․

Լրագրողներից մեկը դիտարկում արեց՝ ասում են՝ քառօրյա պատերազմը Ադրբեջանի հետ պայմանավորված պատերազմ էր, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքը հիվանդ մարդկանց հետ գործ չունի։

Ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կձերբակալեն, Սերժ Սարգսյանը քմծիծաղ տվեց, իսկ նրա թիկնապահներից մեկը ռեպլիկ արեց՝ «մաքրվի, գնա»։ Նկատենք, որ Սարգսյանի թիկնապահները շատ ամուր էին պահել Սերժ Սարգսյանի թիկունքը, լրագրողներին չէին թողնում մոտենալ։ Թիկնապահներից մեկն անգամ կոպտորեն հրեց լրագրողներից մեկի բարձրախոսը։

Սերժ Սարգսյանը հասցրեց ընթացքումնաեւ ռեպլիկ թողնել իրեն ոչ հաճո հարց հնչեցրած մեկ այլ լրագրողի հասցեին:

Եռաբլուրում Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ-ական նախկին պատգամավորները, այդ թվում՝ Վիգեն Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Սամվել Նիկոյանը։

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: