Անհատ ձեռներեցը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են կրակողին ու զենքը

Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Ավետիս Բարսեղյանն է, ով վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: