Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել. ԱԱԾ

Tert.am-ն հաղորդում է, որ դատարանն այսօր որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել օրեր առաջ ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։

Հիշեցնենք, որ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:

Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: