Կայացել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը. սկսվում են կանոնավոր չվերթները

Armtimes.com-ը գրում է, որ կայացել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանը:

«Շնորհավորում ենք մեր գործընկեր TAROM ընկերությանը` Բուխարեստ-Երևան առաջին չվերթի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի և ավիաընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման վերաբերյալ:

Ավիաընկերությունը շաբաթական երկու, հետագայում արդեն երեք կանոնավոր չվերթ կիրականացնի», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք նաեւ, որ առաջին չվերթով Երեւան են ժամանել Ռումինիայի փոխարտգործնախարար Դան Նիկոլաեսկուն, Ռումինիայի խորհրդարանի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսգանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը եւ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Արման Եղոյանը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: