Լոռիում 37-ամյա վարորդը Scania բեռնատարով Սպիտակի ոլորաններում մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորակում

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com լրատվականը, այսօր` ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Դաթունա Անջափարիձեն իր վարած Scania մակնիշի OC 269 CC համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանաար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: