Սրբուհի Սարգսյանը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում առաջին համարն է

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով «Walking out» երգը:

Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: Սրբուհի Սարգսյանը այս տարվա մեր պատվիրակն է Եվրատեսիլում:

Աղբյուրը՝ armtimes.com