Գյումրիում քույրը եղբորը կախված է գտել

Ըստ «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի տեղեկությունների` արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի: Տղամարդը կախվել է մալուխի միջոցով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը:

Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել:

Առավել մանրամասն՝ Այսօր կայքում: