Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Լոնդոնի «Արսենալի» փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Հայ ֆուտբոլիստը լուսանկար է տարածել սոց. ցանցերում: 

«Անչափ հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Շնորհակալ եմ: Բացի այդ, մենք բարձրացանք 3-րդ տեղ»,- գրել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am