Քննիչի կամ դատարանի կողմից ծանուցվելու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայանա. Փաշինյանը՝ դատարանում ցուցմունք տալու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ քննիչի կամ դատարանի կողմից ծանուցվում է, պետք է ներկայանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը նման կարծիք հայտնեց  2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի անդամների և քաղաքացի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ցուցմունք տալուց հետո լրագրողների հետ զրույցում:

Լրագրողներից մեկի հարցին՝ մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվե՞լ է, վարչապետը պատասխանեց. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»:

2017թ մարտի 31-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում տեղի է ունեցել միջադեպ քաղաքացի Արթուր Այվազյանի և «Ելք» դաշինքի անդամների միջև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործով վկայի կարգավիճակ ունի:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: