Հյուսիսային Մակեդոնիայում չորս մարդ Է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա Է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է bTV հեռուստաալիքը:

Երկրի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ապրիլի 2-ի երեկոյան լեռներում աղետի Է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով: Օդանավում գտնվող ընտանիքը Բուլղարիայից Էր: Ինքնաթիռի ընկելու վայրը դժվարամատչելի տեղանքում Է: Փրկարար գործողությունն սկսվել Է լուսաբացին: Բուլղարիայի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ ինքնաթիռն ուղեւորվում Էր Սոֆիա: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Աղբյուրը՝ Արմենպրես