Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը

tert.am-ը գրում է, որ այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Կորյունի Խումարյանը:

Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ  քվեարկությամբ, ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: