Զաքիր Հասանովը գեներալի ուսադիրներով շարքային ստախոս է, ով փորձում է պատասխանել Դավիթ Տոնոյանին

Սրանք դեռ ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը երկար են ծանր տանելու։ Սկզբից ԱԳՆ մակարդակով, հետո նախագահի մակարդակով, հիմա էլ պաշտպանության նախարարի մակարդակով փորձում են ցրել թեման։ Քիչա մնում արդեն պաշտոնապես հայտարարեն, որ ժողովուրդ ջան, խնդրում ենք մեզ հավատացեք։ Բայց տարածով լուրերի մեկնաբանություններում պարզ երևում է իրենց ժողովրդի տեսակետը, մարդիկ այլևս այդ ստախոսներին չեն հավատում։

Հասանովը հիմա էլ հայտարարել է՝ եթե Հայաստանը հարձակում գործի Ադրբեջանի վրա, ապա ինքը Երևանում կհանդիպի Դավիթ Տոնոյանին։ Իբր, իրանք այնքան կան, որ մինչև Երևան կհասնի։ Տո բա այ սուտասան, քո վարկածի համաձայն ապրիլյան պատերազմը հայերն են սկսել, բա էտ ժամանակ ու՞ր էիր, ինչի՞ քեզ Երևանում չտեսանք։ Հլը մի բան էլ Ալիևին սուտ ու կեղծ զեկույց էիր ներկայացնում երեկոյան, երբ հարձակման անցած զորքիդ կեսը արդեն վարի էր գնացել։

Չի ստացվում, չունեք հիմքեր հակաճառելու, արդեն ձեր քաղաքացիները, ժողովրդի մեծ մասը չի հավատում ձեր խոսքերին։ Բա ինչպե՞ս հավատան, որ գիշերով թաքուն զինվոր եք թաղում, բայց առավոտյան հերոսություններից եք խոսում։ Զինվոր եք գողանում, սպանում, կորցնում, հարազատներին եք վախեցնում, ովա՞ գժվել ձեզ հավատա։

Մեկել Ադրբեջանի նախկին նախագահ Էլիչբեյն էր երազում Սևանա լճում ոտքերը լվանար։ Լվա՞ց, տեսաք չէ՞ վերջը ինչ եղավ։ Հիմա սրանք Երևանի հույսեր ունեն, վախենամ վերջները ավելի դաժան լինի։

Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: