Իրանի հետ ազատ առևտրի գոտու ձևավորման ժամանակավոր համաձայնագիրը ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլ Հայաստանի հաջողությունն է

ՀՀ Ազգային ժողովն օրեր առաջ ընդունել է Իրանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն մի փաստաթուղթ է, որի վավերացմամբ շահագրգռված է գործարար աշխարհը։ Համաձայնագիր, որը հնարավորություն կտա պարզեցնելու որոշ ընթացակարգեր եւ վերացնելու իրանական շուկա հայկական արտադրանք արտահանելու բոլոր արհեստական խոչընդոտները։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրել են 2018 թ. մայիսի 17-ին Աստանայում տեղի ունեցած տնտեսական համաժողովում։ Դա Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է եւ կնքվել է 3 տարի ժամկետով՝ սահմանելով ԵԱՏՄ-Իրանի միջեւ առեւտրի հիմնական կանոնները։ Փորձագետներն արդեն հասցրել են գնահատական տալ համաձայնագրի ստորագրմանը։
Ի՞նչ է շահելու Հայաստանը, եւ գործարարության ինչպիսի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու հայ գործարարների համար։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ՀՀ»–ի հետ զրույցում ընդգծեց համաձայնագրի կարեւորությունը։

Առավել մանրամասն՝աղբյուրը կայքում՝ armenpress.am