Կառավարության նիստում որոշվեց առաջարկել Ազգային ժողովին արտահերթ նիստ հրավիրել

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ին, առաջարկել Ազգային ժողովին արտահերթ նիստ հրավիրել։ Որոշումը չզեկուցվող հարցերի շրջանակում է:

Նիստի օրակարգում կլինեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: