99 տոկոսով ցրտահարություն չի սպասվում.ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան

Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այս մասին գրում է armtimes.com լրատվականը.

Նախարարը նշեց, որ մայիս-ապրիլ ամսվա տեղումների քանակը ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում:

«Սևանա լիճը այսօրվա դրությամբ 7 սանտիմետրով, անցած տարվա համեմատ, պակաս է եւ դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր եւ հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սեւանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- նշեց Ցոլակյանը:

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ Ցոլակյանը նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն:

«2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաեւ ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով՝ այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- ասաց նախարարը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: