Հայուհին՝ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

hayernaysor.am լրատվականը գրում է, որ Սենթ Լուիս քաղաքում ավարտվել են շախմատի ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները:

Կանանց առաջնության մասնակիցների թվում է եղել ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակցուհի Տաթև Աբրահամյանը,որը ֆանտաստիկ արդյունք է գրանցել: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տաթև Աբրահամյանը վաստակել է 7.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ:

Չեմպիոնը Յու Ջեննիֆերն է:

Աղբյուրը՝ hayernaysor.am