Հայ մարզիկ Սարգիս Պետրոսյանը հաղթել է թուրք մարզիկին՝ հաղթանակը նվիրելով ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Հունաստանում կայացած քիքբոքսինգի Adrenaline Explosion WKF Mediterranean Championships մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Պետրոսյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:

Գյումրեցի մարզիկը միջին թեթև քաշային կարգում հիանալի մենամարտ է անցկացրել և պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Յավաս Յաշինին: Պետրոսյանն իր հաղթանակը նվիրել է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հայ և թուրք մարզիկների մենամարտը երեկոյի գլխավոր իրադարձությունն է եղել:

Աղբյուրը՝ tert.am: