Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Բունդեսթագի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, համաձայնագիրը մեծ մասամբ նույնականացված է ավելի վաղ կնքված ասոցացման համաձայնագրի հետ, բացառությամբ ազատ տնտեսական գոտու ներռաման, որը ավելի քիչ հավանական է, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։  

Աղբյուրը՝ armtimes.com