Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,-ասված է հրամանագրում

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: