Զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվում է նրա վարորդը

Armtimes.com_ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի ուղղությամբ կրակոցներ արձակող անձը նրա նախկին վարորդն է եղել:

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ հրամանատարը աշխատանքից ազատել էր վարորդին, թե ինչ պատճառով, հայտնի չէ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այսօր առավոտյան՝ 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Մասնավորապես, պարզվել է, որ տուժածը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար է, որը հրազենային վնասվածք է ստացել 1962 թ. ծնված մի տղամարդուց։ Վերջինս արդեն իսկ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում: