Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ

Երեկ ԵԿՄ 12-րդ համագումարում Իմ քայլը դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ նախագահ: Այսօր ընտրվել է նաև ԵԿՄ նոր վարչություն:

Սասուն Միքայելյանը երդվեց ծառայել հայ ժողովրդին ու բարձր պահել ԵԿՄ պատիվը: Նա ասել է նաև, որ հնարավոր է դժգոհություններ լինեն, բայց իրենք պետք է միասնական լինեն: Նա շնորհակալություն է հայտնել ներկա գեներալներին: