«Սպայկա» ընկերության տնօրենը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Քիչ առաջ armtimes.com լրատվականը գրեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման ընտրելու վերաբերյալ:

Այս պահին դատարանի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են անում։

Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: