Սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ. Գագիկ Սուրենյան

Մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Աղբյուրը՝ Գագիկ Սուրենյան ֆեյսբուքյան էջ: