Բելգիացի լրագրողը ցանկացել է համբուրել հեծանվավազքի մասնակցի այտը, սակայն համբուրել է շուրթերը

Բելգիացի լրագրող Լինդ Մերկպոելը հարցազրույցի ժամանակ պատահաբար համբուրել է հեծանվավազքի Ֆլանդրիայի տուրի մասնակից Սթեյն Սթիլսի շուրթերը, ինչը բուռն արձագանք է առաջացրել հանդիսականների շրջանում: Տեսանյութի հրապարակումից հետո այն ավելի քան 100 000 հավանում է ստացել:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Մերկպոելը Սթիլսի հետ զրուցել է մինչ մրցումների մեկնարկը, իսկ երբ ավարտել է հարցադրումները, ցանկացել է համբուրել մարզիկի այտը: Հենց այդ պահին հեծանվորդը կտրուկ շրջվել է լրագրողի կողմն ու համբույրն այլ բնույթի է ստացվել:

Համբույրի հեղինակների առաջին ռեակցիան շփոթմունքն է եղել, իսկ ահա համացանցում Սթիլսի երկրպագուները պնդում են, որ հեծանվորդը դա մտադրված է արել և որ մարզիկների շրջանում դա «հին հնարք է»:

Մեկնաբանություն գրողներից ոմանք էլ ցանկություն են հայտնել, որ համբույրը շարունակություն ունենա և իրենք շուտով ընթերցեն լրագրողի և մարզիկի սիրային պատմության մասին:

Աղբյուրը՝ tert.am