Իսրայելում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Իսրայելում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ին: Ընտրություններին մասնակցում է 40 դաշինք և կուսակցություն, սակայն, ըստ սոցիոլոգների, Քնեսեթ՝ երկրի 21-րդ գումարման խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 3,25% քվե կկարողանան ստանալ 10-ից պակաս կուսակցություններ և դաշինքներ:

Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում քվեարկելու իրավունք է ստացել 6,34 մլն քաղաքացի:

Ըստ սոցհարցումների՝ ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդները երկրի գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի ղեկավարած «Կապույտ-սպիտակ» (ազգային դրոշի գույները) կուսակցություններն են:

Բացի այդ՝ հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուի համար ավելի հեշտ կլինի կառավարական կոալիցիա ձևավորել, որը կկարողանա Քնեսեթում ստանալ 120 մանդատներից 61-ը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: