ԱՄՆ դեսպանը և Երևանի քաղաքապետը նոր տեխնոլոգիական կենտրոն են բացել մայրաքաղաքում

Ինչպես գրում է galatv.am-ը , այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:

Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:

Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ և ուսուցումներ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Այստեղ նաև ապահովվում է ինտերնետային կապ: Շինությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Ինչպես բոլոր Ամերիկյան անկյուններում, այստեղ ևս բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:

Առավել մանրամասն՝ galatv.am կայքում: