Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում. երթևեկությունը կաթվածահար է եղել

Այսօր վաղ առավոտից Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը կաթվածահար էր խոշոր ավտովթարի պատճառով:

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաներից մեկը գլխիվայր շուռ էր եկել ու գրեթե ամբողջապես փակել փողոցը:

Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մյասնիկյան պողոտայի վթարի հետևանքով դժվարանցանելի են նաև Մյասնիկյանի պողոտան շրջանցող հարակից ճանապարհները:

Աղբյուրը՝ tert.am