Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ ՀՀ քաղաքացու օր. ԱԺ-ն 97 կողմ, 3 դեմ ձայնով ընդունեց օրենքը

Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին» Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես քաղաքացու օր:

Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ եթե օրը համընկնի մայիսի 1-ի հետ, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: