20 րոպե. վարչապետ Ն.Փաշինյանը սահմանեց մաքսազերծման համար հստակ ժամանակահատված

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսազերծման կետ, որտեղ մի քաղաքացու հետ մեքենա մաքսազերծեց։ Փաշինյանը ժամ էր պահել և նշեց, որ ամբողջ գործընթացը տևեց 20 րոպե։ Քաղաքացին էլ նկատեց, որ եթե վարչապետը բոլորի հետ ման գա, ապա 20 րոպե կտևի։ «Մենք հիմա դրա համար էինք անում, որն ստանդարտ սահմանենք այստեղ։ Մեկ մեքենայի մաքսազերծման համար սահմանում ենք 20 րոպե»,-ասաց Փաշինյանը։ Քաղաքացին էլ հավելեց, որ եթե տեսախցիկները չխանգարեին 1-2 րոպե ավելի շուտ կարվեր։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ քաղքացին փասթաթղթային խնդիր չուներ և դրա հետ էլ էր կապված արագությունը։

Աղբյուրը՝ armdaily.am