ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ միացել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Գուս Բիլիրակիսի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նախագիծը միտված է Հայոց ցեղասպանության հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հիշատակմանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման կարևորությանը  նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու առումով:

«Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան Կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրականացրել է սպանությունների, բռնությունների ու տեղահանման դաժան արշավ: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը  խլել է 1.5 միլիոն մարդու կյանք: Ցեղասպանությունն անցյալի մասնիկ չէ, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք: Ցեղասպանության ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունն այլ ժողովուրդների նկատմամբ»,- ասել է Ադամ Շիֆը՝ կարևորելով Կոնգրեսի կողմից պատմական փաստը ճանաչելու կարևորությունը:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: