Վանաձորում ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 81-ամյա տան տերը

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Առավոտյան ժամը 9-ի սահմաններում Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկի հետնամասի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 81-ամյա Ա. Մնացականյանը: 

Ինքնասպանություն գործած տղամարդը բնակվում էր միայնակ: Տարածքում գտնվողները պատմեցին, որ տղամարդը հարգված ու սիրված է եղել բոլորի կողմից, չնայած պատկառելի տարիքին, բավականին աշխատասեր է եղել: Հարեւանների խոսքով, երկու օր առաջ դիմել է բժշկի, վիրահատություն են նշանակել: Այսօր արդեն լսել են հարեւանի՝ ինքնասպանության լուրը:
Աղբյուր՝ armtimes.com