Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ի կեսօրից հետո, 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: