Ոչ միայն տվյալ աշխատակիցը այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել. ՊԵԿ նախագահ

Armtimes.com_ը գրում է, որ կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան այն աշխատակցի մասին, որին եւ սենյակի մնացած աշխատակիցներին վարչապետը հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել՝ ՀՀ դրոշը գետնին գցելու համար: 

Նա նշեց, որ ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր ծառայություններ եւ ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ առերեւույթ սենսացիա է պարունակում»,- ասաց ՊԵԿ նախագահն ու հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:

«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով ու ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com