Այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ հղել Եվրոպայի խորհրդին` աջակցեք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է  Ստրասբուրգում: ՀՀ վարչապետը ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին, որի ընթացքում անդրադարձավ 1999-2000 թթ. իր՝ բանտում չհայտնվելուն, կարճ անդրադարձ արեց «Մարտի 1-ի» գործողություններին, այնուհետև 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին ու արցախյան հիմնախնդրին:

Վարչապետի ելույթը՝ ստորև.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,

Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,

Եվրոպայի խորհրդի խորհրդարա­նական վեհաժողովի հարգելի պատգա­մավորներ.

Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերը իրենց խոսքը սկսում են հետևյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհր­դարա­նական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալը ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ և նշանակություն:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:


1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթը իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:

Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման և բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ և դատարանը ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:

Շարունակությունը՝ tert.am