Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում

1. «Համար մեկ»․ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և շատ անկախ մարդկանց նշան է։ Իրենց ինքնաբավությունն ունի միմյանց հակասող երկու կողմեր․ մի կողմից նրանք ինքնավստահ անձնավորություններն են, որոնք հաճախ օրինակ են ծառայում շրջապատի համար, մյուս կողմից էլ ծայրահեղ անհատականություններ և եսասերներ են, որոնք պատրաստ չեն հաշվի նստել ուրիշի կարծիքի հետ։ Հաճախ հանդես են գալիս առաջնորդների և նախաձեռնողի դերում իրենց նորարարական ոգու և վճռականության շնորհիվ։ Նրանք բավականին հավակնոտ են և պատրաստ են ռիսկի դիմել իրենց նվիրական նպատակին հասնելու համար։

2. Այս օրը ծնվում են գերզգայուն մարդիկ։ Նրանք կարևորում են նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդկանց ցանկացած խնդրանքը։ «Երկուսը» հավասարակշռության և ամուր միության նշան է։ Նրանք հրաշալի գործընկերներ են, կոլեգաներ, ընկերներ և կյանքի ուղեկիցներ։ Նրանց սիրո պատմությունը նման է հեքիաթի։ Հաճախ այս մարդիկ հանդես են գալիս որպես միջնորդներ և դատավորներ՝ նրանք հրաշալի դիվանագետներ են, անկեղծ են, դաստիարակված, զգայուն։ Ի դեպ, այս սրբազան թվին են պատկանում արվեստագետներն ու ռոմանտիկները։ Նրանց չափից ավելի համեստությունը հաճախ ամենամեծ խոչընդոտն է հանդիսանում կարևորագույն խնդիրներ լուծելու հարցում։ Զգայուն բնավորության մյուս ծայրահեղությունն է ընկճախտի մեջ հայտնվելու հակումը:

Շարունակությունը՝ zham.pro կայքում: