Այս ցուցահանդեսը ձոն է ժողովրդավարությանը. Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:

Ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպայի պալատում «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն:

Աղբյուրը՝ gov.am