Անձեռնմխելիութան հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: