Վրաերթ՝ Երևանի Ռուբինյանց փողոցում. հետիոտնը տեղում մահացել է.

Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է  Shamshyan.com-ը՝ ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվե է, որ նա եղել է սթափ։ Այս պահին նշված հատվածում երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանները և ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողները ։

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: