Երևանում BMW X6-ը բախվել է արգելապատնեշին. կա տուժած

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը՝ ժամը 08։30-ի սահմաններում BMW X6 մակնիշի 36 AC 389 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին, կոտրել այն և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Բախման արդյունքում երկաթե արգելապատնեշի բետոնային հատվածը պոկվել և բախվել է հանդիապակաց երթևեկելի գոտիով ընթացող Opel Zafira մակնիշի 35 ZC 704 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: