Միհրան Պողոսյանի գտնվելու վայրն ԱԱԾ-ին հայտնի է. Վանեցյան

զգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը և հարցին, թե հայտնի՞ է, արդյոք, նրա գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը դրական պատասխան տվեց։

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործիշրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիրկատարող ՄիհրանՊողոսյանը ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքներիկատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակովառանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեականլիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: