Երևանին հաջողվեց բեկել ԼՂ բանակցային գործընթացը. «Ժամանակ»

«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հրադադարի պահպանման և մարդասիրական հարցերի շուրջ գործակցության, մասնավորապես սահմանամերձ գյուղատնտեսական աշխատանքների ապահովման, նաև երկու կողմերում կալանքի տակ գտնվող անձանց հարազատների տեսակցության հնարավորության մասին: 

Քննարկման այդ օրակարգի մասին տեղեկություն է տարածվել արտգործնախարարի և երեք համանախագահների հայտարարության տեսքով: Համանախագահների ներկայությունը հանդիպմանը հուշում է, որ չնայած Ռուսաստանի հովանու ներքո հանդիպման փաստին՝ որի մասին վկայում է ՌԴ արտգործնախարար Լավրովի ներկայությունը, հանդիպումն ու օրակարգը այդուհանդերձ «սեպարատ» չէ: 

Մյուս կողմից, որքան էլ արձանագրելի է այն, որ արցախյան հարցում ներգրավված ուժային կենտրոններն ունեն տարբեր շահեր ու ռազմավարություններ, այդ թվում՝ բնականաբար Ռուսաստանը, այդուհանդերձ ներկայումս իրավիճակը մի փուլում է, ընդ որում թերևս սկզբունքորեն Ապրիլյան պատերազմից հետո, որ գործնականում բացառելի է դարձել որևէ «սեպարատ» նախաձեռնություն: Վերջինը՝ Ռուսաստանի առաջնորդությամբ, թերևս հենց ապրիլյան պատերազմի այսպես ասած հասունացումն էր, որը տապալվեց մեր զինվորների հերոսական ջանքով, նրանց կյանքի գնով: Իհարկե, հետագայում կային նախանշաններ, դարձյալ «սեպարատության» միջավայրի հասունացման ուղղությամբ, և դարձյալ ռուսական առաջնորդությամբ, օգտվելով Հայաստանում իշխանության լեգիտիմության բացակայությունից, սակայն թավշյա հեղափոխությունը գործնականում արգելափակեց այդ հնարավորությունը շատ երկար ժամանակով:

Առավել ևս, որ թավշյա հեղափոխությունից հետո Երևանը չի բավարարվում լոկ լեգիտիմության հանգամանքով, այլ առաջ է մղում նաև օրակարգային կարևոր հարցեր, սահմանում նշաձողեր, որոնք արցախյան կարևորագույն խնդրում գործնականում ինստիտուցիոնալացնում կամ կապիտալիզացնում են այդ հեղափոխությունն ու լեգիտիմությունը՝ ստեղծելով ամուր պաշար ժամանակի համար: 

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: