99% ճշգրտություն. Եգիպտական հորոսկոպ, որը կբացահայտի Ձեզ և կտա Ձեր հստակ բնութագիրը

Ներկայացնում ենք Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի:

Նեղոս (հունվարի 1-7, հունիսի 19-28, սեպտեմբերի 1-7, նոյեմբերի 18-26)

Այս նշանի ներկայացուցիչները շատ կրքոտ և իմպուլսիվ են: Նրանց կյանքի նշանաբանն է՝ ավելի լավ է անել և չափսոսալ, քան չանել և ափսոսալ: Նրանց ցանկացած մասնագիտություն հարմար է, որի դեպքում պետք չէ ողջ օրը նստել աշխատավայրում:

Նեղոսի գերբնական ունակությունը բժշկության շնորհն է: Եթե փորձեք, կարող եք ձեռքերով վերացնել գլխացավը և ազատել չար աչքից ու բացասական էներգետիկայից: Ձեր կողքին մարդիկ իրենց լավ և հանգիստ են զգում:

Բնավորությունը. կենսուրախ և համբերատար եք, հեշտությամբ հարմարվում եք ցանկացած միջավայրի: Շատ խորաթափանց եք, ուստի մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Միշտ հայտնվում եք, որտեղ պետք է ձեր օգնությունը: Բայց դրա պատճառով հաճախ ձեզ օգտագործում են: Դավաճանությունը չեք ներում, կատաղության գիրկն եք ընկնում և պահի ազդեցության տակ եք գործում: Դուք խորը ընտանեկան մարդ եք: Ձեր մտերիմներին առանձնակի նրբությամբ եք վերաբերվում: Աշխատում եք նրանց աջակցել բարի խոսքով և նոր սխրանքների դրդել:

Ամոն-Ռա (հունվարի 8-21, փետրվարի 1-11)

Այս մարդիկ իմաստուն և լավատես են: Խմբում նրանք, որպես կանոն, առաջատար են: Ընտրում են մասնագիտությունը, որը թույլ է տալիս դրսևորել իրենց անձնական տաղանդները: Փառքի ձգտումը նրանց արյան մեջ է: Գովեք նրանց, և նրանք սարեր շուռ կտան: Գերբնականությունն ապագան տեսնելու ունակությունն է:

Բնավորությունը. ձեր անսահման խարիզման գրավում է մարդկանց: Կարողանում եք համոզել և ճարտասանական տաղանդ ունեք: Բայց այնքան սիրված եք ընկերների, գործընկերների շրջանում, որ սիրելի մարդու համար ժամանակ չի մնում: Համարձակությունը և կենսուրախությունը ձեր դաշնակիցներն են: Դուք մարդկանց հանգստացնելու տաղանդ ունեք: Ձեր կողքին յուրաքանչյուրն իրեն բարձունքում է զգում: Երբեմն դա նույնիսկ անցնում է թույլատրելիի սահմանը: Դուք առաջնորդի, բայց ոչ դիկտատորի աուրա ունեք: Լավ դիվանագետ եք, քանի որ հաճախ հնարամիտ եք գործում, գաղտագողի:

Սիրային հարաբերություններում ձեզ համար դժվար է ամբողջովին բացել ձեր սիրտը:

Մուտ (հունվարի 22-31, սեպտեբերի 8-22)

Այս մարդիկ պահանջկոտ են իրենց և ուրիշների հանդեպ: Ռոմանտիկայից հեռու, նրանք միշտ պատրաստ են օգնել ոչ թե խոսքով, այլ գործով: Մուտ աստվածուհու հովանավորյալների շարքում շատ են փորձարկողները, ուսումնասիրողները: Գերբնականությունը ֆիզիկական մեծ ուժն է, առողջությունը և ցանկացած անհաջողություն հեռվից զգալու տաղանդը: Ձեզ պես մարդու հետ ցանկացած հետախուզության գնալ սարսափելի չէ:

Բնավորությունը. շատ հուզառատ եք, հաճախ ինքնավստահության պակաս ունեք: Հաճախ եք տխուր վիճակից ուրախության անցնում:

Ձեզ դուր գալու համար պետք է ծով համբերություն ունենալ: Կարող եք մարդկանցից կտրված ապրել և սեփական գաղտնի այգին ունենալ: Կարծում եք, որ այդպես ձեզ պահպանում եք բացասական հույզերից: Սերը ձեր կյանքում մեծ տեղ ունի: Չնայած վախերին՝ դուք կարող եք սարեր շուռ տալ հաղթելու և ձեր սիրելիի հետ ամուր միության մեջ հոգեկան հավասարակշռության հասնելու համար:

Շարունակությունը՝ zham.pro կայքում: