Առկա են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ օրենքով նախատեսված հիմքերը. ՀՀ գլխավոր դատախազ

Առկա են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու օրենքով նախատեսված  հիմքերը: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ ե՛ւ առաջին ատյանի, ե՛ւ վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է եւ գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում, որովհետեւ ինչքանով հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ տեսականորեն, այնքանով հնարավոր է նաեւ դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»,- ասաց գլխավոր դատախազը։

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: