ՔԿՀ-ներում շարունակում են լինել արտոնյալներ. Փաշինյանը՝ Զեյնալյանի այն պնդմանը, թե ՔԿՀ-ներում «լրացուցիչ վաստակը» վերացվել է

Ինչպես գրում է tert.am լրատվականը ՔԿՀ-ներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, այս հարցերը լուծված չեն. Փաշինյանը՝ Զեյնալյանի այն պնդմանը, թե ՔԿՀ-ներում «լրացուցիչ վաստակը» վերացվել է

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը տրամադրել հսկող լրացուցիչ 30 հաստիքային միավոր, որոնք ամբողջապես կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայություններում՝ այդպիսով բացառելով փախուստի կամ արգելված իրերի փոխանցման հնարավորությունը:

Զեյնալյանը նշեց, որ միևնույն ժամանակ Դատախազությունը և Հաշվեքննիչ պալատը դիտողություններ են արել, որ չեն կարողանում պատշաճ մակարդակով ապահովել այդ ծառայությունը:

Նա հիշեցրեց, որ վերջերս կալանավոր էր փախել քրեակատարողական հիմնարկից, իսկ նաև զգոնությունը թուլանալու հետևանքով լինում են նաև արգելված իրերի, թմրանյութների փոխանցման դեպքեր:

Վարչապետը հետաքրքրվեց՝ հիվանդանոցներում այդ աշխատանքը իրականացնող հսկիչների և անձնակազմի աշխատավարձը որևէ ձևով տարբերվելո՞ւ է ՔԿ-ներում ծառայողների աշխատավարձից, Զեյնալյանը բացասական պատասխան տվեց:

Ապա վարչապետը հետաքրքրվեց, թե քրեակատարողական ծառայությունում քանի թափուր տեղ կա, ինչին ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց՝ մի քանի հարյուր:

«Այս ծառայությունը ավելի հրապուրիչ է, և այստեղ աշխատանքի ընդունվելու ցանկություն կա: ՔԿՀ-ներում, որտեղ թափուր են հաստիքները, այնտեղ է, որ ավելի քիչ հրապուրիչ է աշխատանքը»,- նշեց նախարարը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: